«Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է
Ֆուտզալ
29.08.2026 21:40
Երևանում ավարտվեցին ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումները։ Վերջին խաղում «Յունիսպորտը» 5։2 հաշվով հաղթեց «Վայլիմդորֆին»։
Ալեքսանդր Դիբրիվնու թիմից դուբլ ձևակերպեցին Ռաֆիկ Մելիքյանն ու Պուտրուս Վասիլևը։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ դարպասապահ Բեկբոլոտ Ակմատալիևը։ «Վայլիմդորֆից» պատասխանեցին Հայռուլլա Ռեջեպին և Թահա Ալեսիո Օզդենը։
«Յունիսպորտը» 9 միավորով գրավեց առաջին տեղը և նվաճեց հիմնական փուլի ուղեգիր։ Հիմնական փուլը կանցկացվի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։