Գլխավոր >> Նորություններ >> Վարազդատ Հարոյան. «Այս խմբում կարելի է պայքարել բոլոր թիմերի դեմ»

Վարազդատ Հարոյան. «Այս խմբում կարելի է պայքարել բոլոր թիմերի դեմ»

Հոկտեմբերի 9-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրոպայի 2024 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականները:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվեց վիճակահանության վերաբերյալ իր տպավորություններով.

«Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ