Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն. Ուկրաինան ու Իսրայելը ոչ-ոքի խաղացին
Կանանց Ֆուտբոլ
29.11.2024 17:00
Նոյեմբերի 29-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման
առաջին փուլի մինի-մրցաշարի Ուկրաինա-Իսրայել հանդիպումը:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը Իսրայելից 50-րդ րոպեին բացեց Միխաելիտ Վորկուն: 72-րդ րոպեին Ուկրաինայից Լիդիա Զաբորովեցը հավասարեցրեց հաշիվը՝ դիպուկ իրացնելով նշանակված 11-մետրանոց հարվածը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում միմյանց դեմ մրցել էին Հայաստանի և Ուկրաինայի ընտրանիները: Խաղն ավարտվել էր մրցակցի հաղթանակով` 2:0 հաշվով:
Մրցաշարի վերջին հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին` ժամը 15:00-ին. ուժերը կչափեն Հայաստանի և Իսրայելի ընտրանիները: