ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար
Սուպերգավաթ
03.03.2026 15:06
ՀՖՖ հաղորդակցության բաժինը սկսում է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Նոա» - «Արարատ-Արմենիա» հանդիպման հավատարմագրումը։
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել խաղին, պետք է մինչև մարտի 9-ը՝ ժամը 18:00-ն, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր) և կցելով լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակը։
«Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղը կկայանա մարտի 12-ին` ժամը 19:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: