Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Գավաթ․ «Անդրանիկը» խոշոր հաշվով հաղթեց «Էջմիածնին»

Հայաստանի Գավաթ․ «Անդրանիկը» խոշոր հաշվով հաղթեց «Էջմիածնին»

Շարունակվում է Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլը։

Հայաստանի Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ «Անդրանիկը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Էջմիածնի» դարպասը և 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց։

Հեթ-տրիքի հեղինակ դարձավ Հովսեփ Հակոբյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մաուրո Բենեդիտո Դոս Սանթոս Նետուն և Վահե Զաքարյանը։

Ավելի վաղ 1/8 եզրափակիչ էր դուրս եկել նաև «Ավշար Արարատը»։

Հայաստանի Գավաթ, նախնական փուլ
«Անդրանիկ» - «Էջմիածին»՝ 5։0
Մրցավար՝ Սմբատ Հախվերդյան
Մարզադաշտ՝ Չարենցավան Քաղաքային
Գոլերը՝ Մաուրո Բենեդիտո Դոս Սանթոս Նետու 8, Հովսեփ Հակոբյան 29, 32, 39, Վահե Զաքարյան 90+3
Խաղի արձանագրությունը 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ