Գլխավոր >> Նորություններ >> «Արարատ-Արմենիան»` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող

«Արարատ-Արմենիան»` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող

Սուպերգավաթ 24.09.2019 22:33

Սեպտեմբերի 24-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացվեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/2019 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցում էր Հայաստանի գործող գավաթակիր «Ալաշկերտի» հետ: Հետաքրքիր և լարված հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 2:2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում Մաիլսոն Լիմայի գոլի շնորհիվ «Արարատ-Արմենիան» հաղթեց 3:2 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող:

 

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» 3:2 (1:1, 2:2, 3:2)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար` Գևորգ Եղոյան

Գոլերը` Արմեն Նահապետյան (27'), Արթուր Դանիելյան (90+3'), Մաիլսոն Լիմա (111') («Արարատ-Արմենիա»), Գուստավո Մարմենտինի (24'), Միհրան Մանասյան (65') («Ալաշկերտ»)

 

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ