Գլխավոր >> Նորություններ >> Հայաստան-Հունգարիա․ մեկնարկում է հավատարմագրումը

Հայաստան-Հունգարիա․ մեկնարկում է հավատարմագրումը

21.10.2025 16:03

ՀՖՖ Հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպման համար։
 

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև հոկտեմբերի 27-ը՝ ժամը 18:00-ն լրացնեն առցանց հայտը։ 

ՀԱՅՏԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԼՐԱՑՆԵԼ ԱՅՍՏԵՂ։
 

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ