Հայաստան Մ-21 - Իտալիա Մ-21․ մեկնարկում է մեդիա հավատարմագրումը
Մ-21 հավաքական
08.09.2026 15:02
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան Մ-21 - Իտալիա Մ-21 հանդիպման համար։
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20։30-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել, պետք է մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը 18:00, լրացնեն առցանց հայտը։ Այն կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ։
Վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ: