Փոփոխություն Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլի խաղացանկում
Հայաստանի Գավաթ
13.08.2026 17:49
ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություն է կատարել 2026-2027 մրցաշրջանի Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլի խաղացանկում։
«Սարդարապատ» - «Սյունիք» խաղը՝ նշանակված 25․08․2026 թվականին՝ ժամը 16։00-ին «Հ. Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտում», վերանշանակվել է 27․08․2026 թվականին։
Հանդիպման վայրը և ժամն անփոփոխ են։