Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
Ազգային հավաքական
01.06.2026 13:10
Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու առաջիկա ընկերական խաղերին:
Հրավիրված բոլոր խաղացողները միացել են ազգային ընտրանուն, բացառությամբ Նարեկ Գրիգորյանի: Ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպանը Երևան կժամանի հունիսի 2-ին:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ մեր ընտրանին առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ 18:00-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ղազախստանին: 3 օր անց մեր ընտրանին կհանդիպի Մոլդովային: