Կանանց Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայի 2027թ․ խաղարկությունում
Կանանց Ֆուտբոլ
03.11.2026 16:25
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն իմացավ իր մրցակիցներին Ազգերի լիգայի 2027թ խաղարկությունում։ Մեր թիմն ընդգրկված է C լիգայի 6-րդ խմբում, որտեղ կհանդիպի Չեռնոգորիայի ու Ղազախստանի հավաքականներին։
Խմբային փուլը կմեկնարկի փետրվարի 23-ին, կավարտվի՝ հունիսի 15-ին։
A և B լիգաներում ընդգրկված է 16 թիմ, իսկ մնացած 22 թիմը կխաղա C լիգայում։ A և B լիգաների թիմերը բաժանվել են 4 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։
C լիգայում 4 խումբ է՝ 4-ական թիմով և 2 խումբ՝ 3-ական թիմով։