Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Անդորրայի հասակակիցների հետ
Կանանց Ֆուտբոլ
29.10.2026 20:01
Շարունակվում է ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլը։
B2 խմբի 2-րդ տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի՝ 1։1 խաղաց Անդորրայի հասակակիցների հետ։ Մեր թիմից միակ գնդակը հեղինակեց Քեթրին Կարապետյանը։
3-րդ տուրում Սիմոն Համբարձումյանի գլխավորած ընտրանին կհանդիպի Չեռնոգորիայի կանանց Մ-17 հավաքականին։
ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլ
Անդորրա Մ-17 - Հայաստան Մ-17՝1։1
Խաղի արձանագրությունը