Գլխավոր >> Նորություններ >> Արտոնագրման համակարգի ամփոփիչ հանդիպում ՀՖՖ ակումբների հետ

Արտոնագրման համակարգի ամփոփիչ հանդիպում ՀՖՖ ակումբների հետ

Հուլիսի 28-ին` ՀՖՖ գրասենյակում, տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և ՀՀ Առաջին խմբերի առաջնության մասնակից ակումբների ներկայացուցիչների հետ՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացի 2022/23 մրցաշրջանի վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանն ամփոփեց ավարտված արտոնագրային 2022/23 մրցաշրջանը: Ակումբների ներկայացուցիչները ծանոթացան ավարտված մրցաշրջանի արդյունքներին, այն բոլոր մարտահրավերներին և խնդիրներին, որոնք ի հայտ էին եկել մրցաշրջանի ընթացքում, ինչպես նաև արտոնագրման թեկնածուների առավելություններին և թերություններին: Հաջորդիվ ներկայացվեցին նաև գալիք 2023/24 արտոնագրային մրցաշրջանում սպասվող փոփոխություններն ու մարտահրավերները:

 

Հանդիպմանը ամփոփվեցին նաև ակումբների կողմից լրացված ՀՖՖ Արտոնագրման և վերահսկողության համակարգի գնահատման հարցաթերթիկները, որոնք պարունակում էին բացառապես դրական եզրակացություններ:

 

Սեմինարի հատվածն անցավ ինտերակտիվ հարց-պատասխան ձևաչափով, որի ընթացքում ակումբների ներկայացուցիչները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և հանդես եկան համակարգի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներով:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ