Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը
ՀՖՖ
07.10.2026 21:48
Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։
Գործադիր կոմիտեի քվեարկության արդյունքում հաստատվել են «ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, Մրցումների անցկացման կանոնակարգը և «Մարզչական արտոնագրերի կառավարման կանոնակարգը»։
Նախագծերը հաստատվել են ձայների հետևյալ բաշխմամբ՝ կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-1։