Գլխավոր >> Նորություններ >> Հայ մրցավարները կսպասարկեն ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության հանդիպումներ

Հայ մրցավարները կսպասարկեն ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության հանդիպումներ

Հոկտեմբերի 4-ին իտալական Սավինիանո սուլ Ռուբիկոնե քաղաքում կկայանա ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի Ա Լիգայի 4-րդ խմբի Իտալիա-Իսլանդիա հանդիպումը։
Հոկտեմբերի 7-ին Սանտարկանջելո դի Ռոմանիա քաղաքում կկայանա նույն խմբի Իսլանդիա-Շվեյցարիա, իսկ հոկտեմբերի 10-ին Ֆորլի քաղաքում՝ Շվեյցարիա-Իտալիա հանդիպումը։

Այս հանդիպումների մրցավար է նշանակվել Սոֆիկ Թորոսյանը, մրցավարի օգնական՝ Լիանա Յագմուրյանը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ