
Մեկնարկեց Մարզչական C դիպլոմի դասընթացը
27.01.2020 15:10
Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց մարզչական C դիպլոմի հերթական դասընթացը: C դիպլոմը մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ և ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար: Դասընթացի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ողջունեց մասնակիցներին և ընդգծեց դասընթացներից յուրաքանչյուրի կարևորությունը մարզչական հետագա գործունեություն ծավալելու համար:
Մանրամասները՝ տեսանյությում.