Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2021/22 մրցաշրջանը

Մեկնարկում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2021/22 մրցաշրջանը

02.04.2021 17:28

ՀՖՖ Արտոնագրման բաժինը հայտարարում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2021/22 մրցաշրջանի մեկնարկը։ Արտոնագրային նշված մրցաշրջանի գործընթացին մասնակցելը և համապատասխան արտոնագիր ստանալը պարտադիր պահանջ է այն ակումբների համար, որոնք ցանկանում են մասնակցել վերոնշյալ մրցաշրջանին։

 

Արտոնագրային գործընթացն անցկացվելու է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) դրույթների համապատասխան:

 

Ակումբները պետք է հաստատեն իրենց մասնակցությունը ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2021/22 մրցաշրջանին ստորև ներկայացված դիմում-հայտի միջոցով: Խնդրում ենք հայտը տեղադրել ակումբի պաշտոնական բլանկի վրա, լրացնել համապատասխան բաց թողնված դաշտերը և PDF տարբերակով ուղարկել ՀՖՖ Արտոնագրման բաժնի [email protected] էլ. հասցեին՝ մինչև 2021 թվականի ապրիլի 19-ը ներառյալ:

 

Ստացված դիմումների և փաստաթղթերի հիման վրա ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն (Առաջին ատյանի մարմին) որոշում կկայացնի ս.թ. հունիսի 11-ին նշանակված նիստի ընթացքում:

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՖՖ Արտոնագրման բաժին։

 

ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն)

 

Ակումբի մասնակցության դիմում-հայտի նմուշ

 

ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2021/22 մրցաշրջանի ժամանակացույց

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ