Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները
Կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրը։ Գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին «Բենտոնիտը» ու «Օլիմպիան»՝ 3։3։
49-րդ րոպեի դրությամբ Ռոման Սիմոնյանի թիմը առջևում էր 3։0 հաշվով, սակայն «Բենտոնիտին» հաջողվեց 3 գոլ հետ բերել ու խուսափել պարտությունից։ Դուբլ գրանցեց Նահիմ Օդուգբեմին, մեկ գոլ էլ խփեց Չինեդու Իկեմը։
2-րդ անընդմեջ մրցավեճում առանց գոլ բաց թողնելու հաղթեց ԲԿՄԱ-2-ը։ Դիպուկ էին Արման Առաքելյանն ու Արտակ Գալստյանը։
Կրկին 4 գոլ խփեց «Անդրանիկը»։ Վարդենիսը ներկայացնող ակումբից դուբլի հեղինակ դարձավ Օնորե Ջասթին Կամիլ Յեն։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Դավիթ Ղիասյանն ու Հովսեփ Հակոբյանը։
Հայաստանի Առաջին խումբ, Տուր 2
«Բենտոնիտ» - «Օլիմպիա»՝ 3։3
Խաղի արձանագրությունը
«Արարատ-Արմենիա-2» - ԲԿՄԱ-2՝ 0։2
Խաղի արձանագրությունը
«Ավշար Արարատ» - «Արարատ-2»՝ 3։1
Խաղի արձանագրությունը
«Միկա» - «Փյունիկ Ակադեմիա»՝ 2։4
Խաղի արձանագրությունը
«Անդրանիկ» - «Շիրակ-2»՝ 4։0
Խաղի արձանագրությունը
«Ուրարտու-2» - «Նոա-2»՝ 2։2
Խաղի արձանագրությունը