Գլխավոր >> Նորություններ >> Սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների ֆինանսական պատասխանատուների հետ

Սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների ֆինանսական պատասխանատուների հետ

27.02.2018 11:18

Փետրվարի 26-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների ֆինանսական պատասխանատուների հետ: Սեմինարը կազմակերպվել էր ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի արտոնագրման բաժնի կողմից և նվիրված էր 2018-2019թթ. արտոնագրային մրցաշրջանի ֆինանսական չափանիշին: Սեմինարը անցկացրեցին ՀՖՖ արտոնագրման բաժնի և ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի համապատասխան մասնագետները:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին ակումբների արտոնագրման կանոնակարգի ֆինանսական չափանիշի վերաբերյալ հարցեր: Ակումբներին ներկայացվեցին ոլորտում կատարված անհրաժեշտ փոփոխությունները և նոր մարտահրավերները:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ