Գլխավոր >> Նորություններ >> «Շիրակ» ֆուտբոլային ակումբին շնորհվեց ազգային արտոնագիր

«Շիրակ» ֆուտբոլային ակումբին շնորհվեց ազգային արտոնագիր

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը կարող է հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին:

 

Ապրիլի 15-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) լրացուցիչ նիստը:

 

Կոմիտեի՝ ս․թ․ ապրիլի 1-ին «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի վերաբերյալ կայացրած որոշման և նույն նիստի ընթացքում ակումբին և ՀՖՖ Արտոնագրման բաժնին տրված հանձնարարականների հիման վրա՝ լրացուցիչ նիստի քննարկմանը ներկայացված էր ակումբների արտոնագրման փորձագետների եզրակացությունը,  ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի միջնորդությունը, ինչպես նաև «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու ընդունելի և վերաբերելի ապացույցները։ Ավելին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի գործադիր տնօրենը ներկայացել էր նիստին՝ ակումբի պաշտոնական դիրքորոշումը կոմիտեին հայտնելու նպատակով։

Բազմակողմանի ուսումնասիրելով առկա հանգամանքներն ու ապացույցները՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց

 

Շնորհել Ազգային արտոնագիր «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, ինչն ակումբի առաջին թիմին հնարավորություն է ընձեռում մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023թթ մրցաշրջանին։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ