Գլխավոր >> Նորություններ >> «Նոա»-«Արարատ-Արմենիա»․ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ մարտի 12-ին

«Նոա»-«Արարատ-Արմենիա»․ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ մարտի 12-ին

Սուպերգավաթ 03.03.2026 12:18

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 2024–2025 թթ. խաղարկության հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Կմրցեն Fastex Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոան» և փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»։ Վիճակահանությամբ դաշտի տերը կլինի Սանդրո Պերկովիչի թիմը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող սուպերգավաթակիրը «Արարատ-Արմենիան» է։ 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ