«Սյունիքը» Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում է
Հայաստանի Գավաթ
27.08.2026 18:44
Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլի վերջին խաղում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպեցին «Սարդարապատը» ու «Սյունիքը»։
Հիմնական ժամանակում թիմերը հաղթողին չպարզեցին՝ 1։1։ 14-րդ րոպեին սյունեցիների պաշտպան Միգել Սիլվան գրավեց սեփական դարպասը։ 41-ին նույն ֆուտբոլիստն արդեն խփեց պատասխան գոլը։
Հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին հետխաղյա հարվածաշարի։ Այստեղ դիպուկ էին Իգոր Պիկուշյակի ֆուտբոլիստները՝ 4։2։
Հայաստանի Գավաթ, Նախնական փուլ
«Սարդարապատ» - «Սյունիք»՝ 1։1 (2:4)
Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Միգել Սիլվա 14 (ինքնագոլ), Միգել Սիլվա 41