«Յունիսպորտը» հաղթանակով մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
Ֆուտզալ
26.08.2026 23:15
Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումները։
Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Յունիսպորտը» 5։1 հաշվով հաղթեց էստոնական «Տալինին»։ Մեր թիմից աչքի ընկան Գարեգին Մաշումյանը, Արթուր Մելքոնյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Վիտինյոն ու Միհրան Դերմենջյանը։
«Յունիսպորտը» հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 27-ին և կհանդիպի «Ռեյկյավիկին»։ Իսլանդական ակումբն առաջին տուրում 1։13 հաշվով պարտվել էր գերմանական «Վայլիմդորֆին»։