Վյաչելսավ Աֆյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին
Մ-21 հավաքական
29.09.2026 18:06
«Փյունիկի» կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին և կպատրաստվի ՈՒԵՖԱ Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի խաղերին։
Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը հոկտեմբերի 1-ին կընդունի Իտալիայի Մ-21 հավաքականին։
Հոկտեմբերի 5-ին էլ մրցակցի հարկի տակ կհանդիպի Չեռնոգորիայի հասակակիցներին։