Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
Կանանց Ֆուտբոլ
13.10.2026 22:51
Հորդանանում ավարտված ընկերական մրցաշարում կանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած ընտրանին մրցաշարի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր Հորդանանին, իսկ երկրորդում գոլազուրկ ոչ-ոքի գրանցել Ինդոնեզիայի հետ։
Հորդանանի և Ինդոնեզիայի հավաքականների միջև հանդիպումն էլ ավարտվել է 0։0 հաշվով, ինչի արդյունքում մեր հավաքականը մրցաշարն ավարտեց առաջին հորիզոնականում: