Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Մայիսի 4-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 40-րդ տուրի բոլոր հանդիպումները կկայանան մայիսի 3-ին:
Ապրիլի 20-ին նշանակված «Իմպուլս»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա Իջևանի «Արնար» մարզադաշտում:
Ապրիլի 21-ին նշանակված «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի Ակադեմիայում:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: