Նորություններ

-
Նոր մարզադաշտ Շուշիում. մայիսյան եռատոնի նվերը (լուսանկարներ, տեսանյութ)
03.05.201316:53
Նոր մարզադաշտ Շուշիում. մայիսյան եռատոնի նվերը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է համարել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը: Դրանց մեջ ներառվում են թե մեծ մարզադաշտերը, թե եվրոպական ստանդարտներին համապատասխան արհեստական խոտածածկով խաղադաշտերը, որոնք հնարավորություն են ընձեռում թե մեծերին, թե փոքրերին շուրջօրյա զբաղվել ֆուտբոլով:

 

2004 թվականից ի վեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արհեստական խոտածածկով ավելի քան հարյուր խաղադաշտ է կառուցել Երեւանում, Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում:

 

Այսօր հերթական խաղադաշտը բացվեց Շուշիում, որը մայիսյան եռատոնի օրերին լավագույն նվերն էր Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլային հանրությանը:

 

Խաղադաշտը ոչ միայն հնարավորություն կտա անցկացնելու ֆուտբոլային հանդիպումներ, խաղեր, այլեւ 410 ֆուտբոլասերների հնարավորություն կտա երկրպագել իրենց սիրելի թիմին, քանի որ խաղադաշտն ունի նաեւ 410 տեղանոց տրիբունա:

 

Իր ամբողջության մեջ այս հրաշալի մարզադաշտը հանդիսավորապես բացեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը:

 

Հանդիսությանը ներկա էին նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 

Հանդիսության կապակցությամբ տեղի ունեցած համերգին հաջորդեց ֆուտբոլային հանդիպում Շուշիի և Ստեփանակերտի դպրոցական ֆուտբոլային թիմերի միջև:

 

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան Շուշիի երեխաներին նվիրաբերեց նաեւ մարզահագուստ և գնդակներ:

 

 

Ավելին

 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 22 41
2. Արարատ-Արմենիա 21 37
3. Ալաշկերտ 20 37
4. Արարատ 20 36
5. ՈՒրարտու 21 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 22 22
9. Շիրակ 22 13