Տիգրան Վիրաբյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1984 թ․ մայիսի 23-ին։

2000-2004 թթ․ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։

2004-2006 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում և ստացել լեյտենանտի զինվորական կոչում։

2010-2015 թթ․ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման «Սոցիալ-մշակութային գործունեություն» բաժնում։

2007-2016 թթ․ աշխատել է Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որպես պրոդյուսեր։

2016-2018 թթ․ հանդիսացել է Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։

2018 թ․ հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։

2020 թ․ դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության փոխտնօրենն ու գլխավոր պրոդյուսերն է։

2020 թ․ օգոստոսին ընտրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ և պաշտոնավարել մինչև 2022 թ․ նոյեմբերի 25-ը։

2022 թ․ ընտրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ