Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ հանդիպումից առաջ
05.02.201302:16
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ հանդիպումից առաջ

Փետրվարի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց վերջին մարզումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ մրցավեճից առաջ: Ինչպես և երեկ, թիմը մարզվեց Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում:

Մարզումից առաջ «Հոմենըթմեն» թիմի ֆուտբոլիստները լուսանկարվեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այնուհետև թիմն անկացրեց լիարժեք մարզում, որի ընթացքում կայացավ նաև երկկողմանի խաղ: Թիմակիցների հետ մարզվել է նաև Ռոման Բերեզովսկին, ով այսօր ժամանել է Վալանս:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5