Նորություններ

-
Հրապարակվել է մինչև 21 տարեկանների հավաքականի նախապատրաստական ծրագիրը
21.05.201316:49
Հրապարակվել է մինչև 21 տարեկանների հավաքականի նախապատրաստական ծրագիրը

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է մինչև 21 տարեկանների հավաքականի նախապատրաստական ծրագիրը: Մայիսի 26-ից 30-ը հավաքականը կանցկացնի «փակ» մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 1-ին կսկսվի մինչև 21 տարեկանների հավաքը: Նույն օրը երեկոյան Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա հավաքականի «բաց» մարզումը: Մարզումային ծրագիրը կտևի մինչև հունիսի 5-ը, իսկ հունիսի 6-ին տեղի կունենա մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական հանդիպումը Հայաստանի և Իսլանդիայի հավաքականների միջև:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի նախապատրաստական ծրագիրն ամբողջությամբ.

26.05 – 12:00 մարզում
27.05 – 12:00 մարզում
28.05 – 12:00 մարզում
29.05 – 17:00 մարզում
30.05 – 17:00 մարզում
01.06 – 12:00 հավաք, 18:00 «բաց» մարզում
02.06 – 11:00, 18:00 մարզումներ
03.06 - 19:00 մարզում
04.06 - 19:00 մարզում «Հրազդան» մարզադաշտում
05.06 - 19:00 մարզում
06.06 - 19:00 Հայաստան-Իսլանդիա հանդիպում

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 16 31
2. Ալաշկերտ 16 30
3. Արարատ-Արմենիա 16 28
4. Նոա 17 28
5. ՈՒրարտու 14 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Վան 18 21
8. Փյունիկ 16 15
9. Շիրակ 17 12