Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկում է Հայաստանի Մ-21 հավաքականի առաջիկա 2 հանդիպման հավատարմագրումը

Մեկնարկում է Հայաստանի Մ-21 հավաքականի առաջիկա 2 հանդիպման հավատարմագրումը

ՀՖՖ հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈՒԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան Մ-21 - Չեռնոգորիա Մ-21 և Հայաստան Մ-21 - Շվեդիա Մ-21 հանդիպումների համար։

 

Հայաստան Մ-21 - Չեռնոգորիա Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին Հակոբ Տոնոյանի անվան Արմավիրի Քաղաքային մարզադաշտում։

 

Հայաստան Մ-21 - Շվեդիա Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին Հակոբ Տոնոյանի անվան Արմավիրի Քաղաքային մարզադաշտում։

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել այդ հանդիպումներինը, պետք է մինչև նոյեմբերի 3-ը՝ ժամը 18:00, լրացնեն առցանց հայտը։ Հայտը կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ։

 

Վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ