Մեկնարկում է Հայաստան Մ-21 - Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 խաղի հավատարմագրումը
Մ-21 հավաքական
20.03.2026 11:00
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2027 թվականի Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան Մ-21 - Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 խաղի համար։
Հայաստան Մ-21 - Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 31-ին՝ ժամը 18:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել, պետք է մինչև մարտի 25-ը՝ ժամը 18:00, լրացնեն առցանց հայտը։ Հայտը կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ։
Վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ: