Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկում է մարզչական արտոնագրերի թարմացման պարտադիր դասընթացի ընդունելությունը

Մեկնարկում է մարզչական արտոնագրերի թարմացման պարտադիր դասընթացի ընդունելությունը

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Մարզչական կրթության բաժինը հայտարարում է մարզչական արտոնագրերի թարմացման պարտադիր դասընթացի ընդունելություն։

 

Այս տարի այն կանցկացվի օնլայն և տեղի կունենա դեկտեմբերի 1-ից 5-ը՝ տարբեր ժամերի։

 

Դասընթացին մասնակցությունը պարտադիր է գործող արտոնագրեր ունեցող բոլոր մարզիչների համար, որոնց արտոնագրերի վավերականության ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին, ինչպես նաև 2023 թ-ին մարզչական արտոնագիր ստացած մարզիչների համար, որոնց արտոնագրերի վավերականությունը լրանալու է 2026 թ-ի դեկտեմբերի 31-ին։

 

Նշված պահանջը վերաբերում է մարզչական բոլոր կարգերին՝ ներառյալ դարպասապահների և ֆուտզալի մարզիչներին։

 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հայտարարության մեջ նշված հղումով՝ լրացնելով դիմում-հայտը և կցելով պահանջվող փաստաթղթերը։

 

Մասնակցության վճարը կազմում է 40.000 ՀՀ դրամ, որը պետք է վճարել և վճարման անդորրագիրը կցել դիմում-հայտում։

 

Դիմում-հայտը լրացնելու վերջնաժամկետն է ս․թ․ նոյեմբերի 18-ը։

 

Դասընթացի կազմակերպման ընթացակարգի և ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները կհայտարարվեն լրացուցիչ։

 

Ստորև ներկայացված է դիմում-հայտը լրացնելու հղումը՝ https://bit.ly/3WzlYg7

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ