Մ-21․ Հայաստանի հավաքականը զիջեց Լեհաստանին
Մ-21 հավաքական
27.03.2026 23:18
Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլում զիջեց Լեհաստանին։
Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պարտվեց E խմբի առաջատարին 1:4 հաշվով։ Մեր ընտրանու միակ գնդակը խփեց Դավիթ Հակոբյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Լեհաստանը 7-րդ հաղթանակից հետո խմբի առաջատարն է, Հայաստանի հավաքականը վերջին տեղում է։
Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլ, 7-րդ տուր
Լեհաստան - Հայաստան՝ 4:1
Մարզադաշտը՝ Մունիցիպալ
Մրցավարը՝ Վիտալի Սպասյոննիկով
Գոլերը՝ Մարցել Ռեգուլա 43, Անտոնի Կոզուբալ 48 (11մ), 78 (11մ), Դանիել Միկոլաեւսկի, 90+2 - Դավիթ Հակոբյան 69 (11մ)