Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հայաստանի Մ-21 հավաքականը մարտի 23-31-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պատրաստվելու են ՈՒԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի Լեհաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին։
Հավաքական են հրավիրվել՝
Դարպասապահներ
Դավիթ Դավթյան - ԲԿՄԱ Երևան
Հայկ Ղազարյան - ԲԿՄԱ Երևան
Պաշտպաններ
Մարկ Ավետիսյան - ԲԿՄԱ Երևան
Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ Երևան
Պողոս Կրմզյան - ԲԿՄԱ Երևան
Մհեր Քանքանյան - «Ալաշկերտ»
Ստեփան Գիգոլյան - «Ալաշկերտ»
Սուրեն Ծառուկյան - «Շիրակ»
Մհեր Թառլոյան - «Շիրակ»
Արամ Ասլանյան - «Արարատ»
Տիգրան Սումբուլյան - «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Միշել Այվազյան - ԲԿՄԱ Երևան
Համլետ Սարգսյան - ԲԿՄԱ Երևան
Վադիմ Հարությունյան - «Դնեպր-Մոգիլյով»
Դավիթ Կիրակոսյան - «Ալաշկերտ»
Լևոն Բաշոյան - «Ուրարտու»
Դավիթ Հակոբյան - «Ժելեզյարնե Պոդբեժովա» (Սլովակիա)
Պետրոս Ալեքյան - ԲԿՄԱ Երևան
Միսակ Հակոբյան - «Նոա»
Վյաչեսլավ Աֆյան - «Փյունիկ»
Դավիթ Հարությունյան - ԲԿՄԱ Երևան
Էդգար Փիլոյան - «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Էդիկ Վարդանյան - «Ուրարտու»
Արայիկ էլոյան - «Արարատ-Արմենիա»
Հայաստանի Մ-21 հավաքականը մարտի 27-ին կհյուրընկալվի Լեհաստանին։ Հանդիպումը կկայանա ժամը 21:00-ին։ Մարտի 31-ին մեր թիմը կընդունի Հյուսիսային Մակեդոնիային։ Խաղը նախատեսված է ժամը 18:00-ին։