
Արտակ Եդիգարյանը՝ ամենատիտղոսակիր Սուպերգավաթակիր
Սուպերգավաթ
19.02.2025 10:40
Շարունակելով ներկայացնել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի ռեկորդակիրների շարքը՝ այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ֆուտբոլիստներին, որոնք ամենաշատն են տիրացել բաղձալի տիտղոսին:
Ամենատիտղոսակիրն Արտակ Եդիգարյանն է, ով Հայաստանի սուպերգավաթակիր է ճանաչվել 5 անգամ: Եվս 4 ֆուտբոլիստ՝ Հովհաննես Թահմազյանը, Կարեն Ալեքսանյանը, Արամ Հովսեփյանը և Տարոն Ոսկանյանը, տիտղոսը նվաճել է 4 անգամ: