Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել

ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել

ՀՖՖ 09.11.2026 16:49

Նոյեմբերի 10-ին ֆիննական Վանտաայի «Էներգիա Արենա» մարզադահլիճում կկայանա ՖԻՖԱ-ի ֆուտզալի աշխարհի 2028 թվականի առաջնության եվրոպական ընտրական փուլի Ֆինլանդիա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Խաղի տեսուչը կլինի Արման Ալաբերքյանը։

 

Նոյեմբերի 11-17-ը Վրաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի Մ-17 Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 14-րդ խմբի մինի մրցաշարը։ Մասնակցելու են Վրաստանի, Ավստրիայի և Ղազախստանի հավաքականները։ Մրցաշարի գլխավոր մրցավար է նշանակվել Արտեմ Գասպարյանը, իսկ մրցավարի օգնական՝ Մեսրոպ Ղազարյանը։

 

Նոյեմբերի 13-19-ը Բելգիայի Բրյուսել և Տյուբիզ քաղաքներում կանցկացվի Կանանց Մ-17 Եվրոպայի 2026/27 թթ. առաջնության ընտրական առաջին փուլը։ Մրցաշարին կմասնակցեն Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Գլխավոր մրցավար է նշանակվել Արաքսյա Սարիբեկյանը, իսկ մրցավարի օգնական՝ Լիանա Գրիգորյանը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ