ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի դասախոսությունն ՈՒԵՖԱ-ի Football Leadership and Management ծրագրի շրջանակում
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դասախոսությամբ է հանդես եկել ՈՒԵՖԱ-ի Football Leadership and Management ծրագրի շրջանակում
Football Leadership and Management-ը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կրթական ծրագիր է։ Այն պատրաստում է ղեկավարներ ֆուտբոլի/սպորտի ոլորտում՝ մասնակիցներին տալով գործնական հմտություններ և միջազգային կապեր։
Դասախոսության ընթացքում Արմեն Մելիքբեկյանը խոսել է եվրոպական ֆուտբոլի ներկայիս վիճակի, ֆուտբոլային համակարգերի, փոքր և միջին ասոցիացիաների առջև ծառացած խնդիրների, ՈՒԵՖԱ-ի Գործկոմում որոշումների կայացման մեխանիզմների և խնդիրների մասին։ Արմեն Մելիքբեկյանը խոսել է նաև ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեում իր աշխատանքի մասին։
Ծրագիրն անցկացվում է Լոզանի համալսարանում, ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում և Շվեյցարիայի այլ կրթական կենտրոններում։ Ծրագրի ուսանողներից է նաև ՀՖՖ նախագահի խորհրդական, Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Արթուր Սահակյանը: