ՀՖՖ պատվիրակությունն ու ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացի ուսանողներն Իսպանիայում են
ՀՖՖ պատվիրակությունը (ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյան, Մարզչական կրթության բաժնի պետ Վիկտորյա Գևորգյան, Մարզչական կրթության պատասխանատու Լիլիթ Ալեքսանյան), ՀՖՖ հրահանգիչներ Արմեն Պետրոսյանը, Արթուր Ավագյանը և ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացի ուսանողներն ուսումնական այցով Իսպանիայում են։

Մասնակիցները եղել են Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայում, ծանոթացել ֆեդերացիայի ենթակառուցվածքներին, հանդիպել Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Միգել Անխել Էսպանյայի հետ, մասնակցել «Երիտասարդական հավաքականների մարզումային մեթոդաբանություն և վերլուծություն» թեմայով դասախոսությանը։ Հայկական պատվիրակությունը ներկա է եղել նաև «Ռայո Վալյեկանո»-«Ռեալ Բետիս» հանդիպմանը։
Այս օրերին Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայում դասախոսել է նաև Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն։ Իսպանացի մասնագետը դասախոսել է ինչպես ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացի մարզիչների (Ալվարո Նեգրեդո), այնպես էլ Բ և Ա կարգի արտոնագրի դասընթացի մարզիչների (Կառլոս Կամենի, Ադրիան Գոնսալես) համար։ Բ և Ա կարգի արտոնագրի դասընթացը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար։ Խավիեր Մինյանոն հայ ուսանողների ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացի հիմնական դասավանդողն է։
Հայկական պատվիրակության ուսումնական այցը կավարտվի դեկտեմբերի 22-ին։