«Փյունիկ-09»-ը՝ Մ-18 տարեկանների Հայաստանի գավաթակիր
Մանկապատանեկան ֆուտբոլ
25.05.2026 18:30
ՀՀ ֆուտբոլի 2025-2026թթ. Մ-18 տարեկանների գավաթի եզրափակիչում հանդիպեցին «Ակադեմիա-09-1»-ը և «Փյունիկ-09»-ը։
Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով։ «Փյունիկ-09»-ից դուբլ ձևակերպեց Սերյոժա Պետրոսյանը։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Նարեկ Հակոբյանը։ «Ակադեմիա-09-1»-ից հաշիվը կրճատեց Գոռ Գրիգորյանը:
Մ-18 տարեկանների գավաթակիր դարձավ «Փյունիկ-09»-ը։
Մ-18 տարեկանների գավաթի եզրափակիչ
«Ակադեմիա-09-1» և «Փյունիկ-09»՝ 1:3
Մարզադաշտ՝ Ուրարտու մ/դպ
Մրցավար` Վարդան Մանուկյան
Գոլեր՝ Գոռ Գրիգորյան 66', Նարեկ Հակոբյան 3', Սերյոժա Պետրոսյան 24' (11մ), 79' (11մ)