Հայաստանում մեկնարկել է ՈւԵՖԱ Փլեյմեյքերս ծրագրի աշնանային շրջանը
ՈւԵՖԱ-ի փլեյմեյքերս ծրագիրը շարունակում է իր ուղին: Հայաստանում այն իրականացվում է 2021 թվականից։ Այս ժամանակահատվածում ծրագրի ազդեցությունը նպաստել է ֆուտբոլի ավելի լայն տարածմանը աղջիկների շրջանում։
Տարիների ընթացքում ծրագրին մասնակցել է ավելի քան 5000 երեխա, ընդգրկել 100-ից ավելի հանրակրթական դպրոց և մի շարք ֆուտբոլային ակումբներ։
ՈւԵՖԱ Փլեյմեյքերսի արդյունավետությունն ակնհայտ է․ ծրագրին մասնակցած աղջիկների առնվազն 20 տոկոսը որոշել է շարունակել ֆուտբոլային ուղին և միացել է տարբեր ակումբների։
Մարզումներն անցկացնում են որակավորված մարզիչներ և ֆիզիկական դաստիարակության ուսուցիչներ։ Նրանք նախապես անցնում են հատուկ վերապատրաստում՝ ապահովելով ծրագրի բարձր որակը, մասնակիցների համար հաճելի ու կարևոր փորձը։
Այս ամենն ապացուցում է, որ Փլեյմեյքերսն աղջիկներին ոչ միայն հնարավորություն է տալիս կատարել առաջին քայլերը ֆուտբոլում, այլև խթանում է նրանց ներգրավվածությանը սպորտային աշխարհում։