Գլխավոր >> Նորություններ >> Ավարտվեց Հայաստանի Սիրողական Ա ու Բ Լիգաների խմբային փուլը

Ավարտվեց Հայաստանի Սիրողական Ա ու Բ Լիգաների խմբային փուլը

Ավարտվեց Հայաստանի Սիրողական Ա ու Բ Լիգաների խմբային փուլը։ Ա Լիգայի A խմբում փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին «Իջևանը» ու «Կիլիկիան»։

 

B խմբում պայքարը շարունակում են «Էջմիածին» ՍԱ-ն ու «Էկովիլը»։ Փլեյ-օֆֆում «Իջևանը» կհանդիպի «Էջմիածինին», «Կիլիկիան»՝ «Էկովիլին»։ 

 

2-րդ տուրից հետաձգված մրցավեճում «Զովունին» 4-2 հաշվով առավելության հասավ Արտաշատ Սիթիի նկատմամբ։ Ա Լիգայի խմբերում վերջին տեղերը գրաված թիմերն անցումային հանդիպումներ կանցկացնեն՝ տեղը պահելու համար։ 

 

Առաջատարները պարզ են նաև Բ Լիգայում։ A խմբից փլեյ-օֆֆում են «Եղեգնաձոր» ՖԱ-ն ու «Կողբ Յունայթեդը», B խմբից՝ «Աչաջուր գ/պ»-ն և «Դիլիջան Յունայթեդը»։ 

 

Փլեյ-օֆֆում կմրցեն «Եղեգնաձոր» ՖԱ - «Դիլիջան Յունայթեդ» ու «Կողբ Յունայթեդ» - «Աչաջուր գ/պ» զույգերը։

 

Հայաստանի Սիրողական Ա Լիգա, Զովունի - Արտաշատ Սիթի՝ 2-4 

Խաղի արձանագրությունը

Հայաստանի Սիրողական Բ Լիգա, «Խոր Վիրապ» - «Կողբ Յունայթեդ»՝ 1-4

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ