
Մ-14 Զարգացման մրցաշար: Հայաստանի հավաքականը զիջեց Լատվիայի ընտրանուն
Երևանում ընթացող Մ-14 Զարգացման մրցաշարում Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Լատվիայի ընտրանու դեմ:
Առաջին խաղակեսի վերջում լատվիացիներն առաջ անցան հաշվի մեջ: Մեր տղաները հավասարեցրին հաշիվը հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում: Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտ պահպանվեց հավասար հաշիվը, սակայն ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Լատվիայի ընտրանին կարողացավ հաղթանակ կորզել:
Հայաստան Մ-14 – Լատվիա Մ-14՝ 0:1 (1:2)
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Նարեկ Ավետիսյան, 42 (Հայաստան), Էմիլս Կոմորովսկիս, 32, Ռալֆս Շուկլաիս, 80+2 (Լատվիա)
Հայաստան
1. Դանիել Գևորգյան, 3. Արտյոմ Շեկիկյան, 15. Սարգիս Աղայան, 19. Վարդան Նազարյան, 16. Նարեկ Մինասյան, 8. Նարեկ Ավետիսյան (ա), 6. Հրաչյա Մախսուդյան, 17. Վահագն Եղյան, 11. Լևոն Հակոբյան, 20. Արման Թիմուրյան, 18. Գևորգ Մալխասյան
Պահեստայիններ՝ 12. Արա Մարտիրոսյան, 14. Հայկ Ադամյան, 5. Հարություն Բաղդասարյան, 2. Սերոժ Ստեփանյան, 10. Հովիկ Խաչատրյան, 4. Տիգրան Խաչատրյան, 7. Հովսեփ Հովսեփյան, 9. Արեն Սարգսյան, 13. Վրույր Քոչարյան
Գլխավոր մարզիչ՝ Նարեկ Դավթյան
Լատվիա
12. Ռեինիս Ժմոգինս, 3. Ալբերտս Ավոտս, 5. Ռալֆս Շուկլաիս, 14. Անատոլիս Սոբոլևս,15. Կառլիս Գուլբիս, 13. Նիկոլայս Պլոնսկիս, 8. Պաուլս Բրանտս, 18. Նազարս Մահինա, 20. Էմիլս Կոմորովսկիս, 17. Աուգուստս Լեինասարիս, 9. Ռուդոլֆս Բեիտիկս
Պահեստայիններ՝ 1. Լուկաս Յալովեցկս, 4. Ֆրանսիս Էգլե, 7. Մարտինս Սենկանս, 2.Արմանդս Կաժեմակս, 19. Բոգդանս Սալնիկովս, 6. Ռեինարդս Գուդլևսկիս, 22.Արտյոմս Կրիժանովսկիս, 10. Անրիյս Չամպերս, 11. Յանիս Ռուպեկիս-Ռոկիս
Գլխավոր մարզիչ՝ Կիրիլ Բուրավցեվս