Սիրողական ֆուտբոլի UEFA Regions' Cup. Հայտնի են վիճակահանության արդյունքները
Սիրողական լիգա
10.12.2025 17:40
Շվեյցարական Նիոնում կայացավ սիրողական ֆուտբոլի UEFA Regions' Cup-ի 2026/27 մրցաշրջանի նախնական և միջանկյալ փուլերի վիճակահանությունը։
Միջանկյալ փուլին մասնակցելու համար Հայաստանը պետք է հաղթահարի նախնականի արգելքը։ Նախնական փուլում մեր մրցակիցներն են Էստոնիան և Լիտվան։ Ամենաշատ միավոր վաստակած թիմը կընդգրկվի 1-ին խմբում։ Այդ խմբում են նաև Բոսնիա և Հերցեգովինան, Ուելսը և Հյուսիսային Մակեդոնիան։
Նախնական փուլի բոլոր խաղերը կկայանան 2026 թվականի մայիսի 1-ից հուլիսի 24-ը։ Միջանկյալ փուլինը՝ օգոստոսի 21-ից դեկտեմբերի 4-ը։