Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ․ «Յունիսպորտը» հաղթեց «Երևանին» փլեյ-օֆֆի եզրափակիչի առաջին խաղում
Կայացավ Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչի առաջին հանդիպումը։
«Յունիսպորտը» 6 գնդակ ուղարկեց «Երևանի» դարպասը՝ սեփականն ընդունելով 2-ը։ Դուբլ ձևակերպեց Համլետ Մանուկյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մամիկոն Դերմենջյանը, Միհրան Դերմենջյանը, Պուտրուս Վասիլևը և Գոռ Սարգսյանը։ Պուտրուս Վասիլևը 94 գոլով այս պահին գլխավորում է ռմբարկուների մրցաշարային աղյուսակը։ Իսկ «Երևանի» գոլերը խփեցին Ռոբերտ Մամիկոնյանն ու Կարեն Մուրադյանը։
Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆի եզրափակիչ, 1-ին խաղ
«Յունիսպորտ» - «Երևան»՝ 6։2
Մարզադաշտ՝ Երևան, Ֆուտբոլի ակադեմիա մ/դհ
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Գոլեր՝ Համլետ Մանուկյան 5:25, 11:13, Մամիկոն Դերմենջյան 7:23, Միհրան Դերմենջյան 25:00, Պուտրուս Վասիլև 34:06, Գոռ Սարգսյան 35:28 - Ռոբերտ Մամիկոնյան 6:28, Կարեն Մուրադյան 21:05