Unity EURO Cup 2025. Հայաստանի թիմը կիսաեզրափակիչում է
Նիդերլանդներում՝ Նիդերլանդների Թագավորական Ֆուտբոլի Ասոցիացիայի (KNVB) մարզաբազայում անցկացվում է Unity EURO Cup 2025-ը։
Հայաստանի թիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է Հունաստանի թիմին։
Մրցաշարի առաջին խաղում մեր ընտրանին 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Ֆինլանդիայի հետ։Երկրորդ խաղում հաղթել ենք Բելգիային 5:0 հաշվով, իսկ երրորդում կրկին գոլազուրկ հանդիպում ենք անցկացրել այս անգամ Հունաստանի հետ։
Այս արդյունքներից հետո Հայաստանի թիմը դուրս է եկել փլեյ-օֆֆ, որտեղ 2:1 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի թիմին։ Հաջորդ խաղում մեր թիմը նույն հաշվով հաղթանակի է հասել նաև Իռլանդիայի նկատմամբ։
Unity EURO Cup-ը ՈւԵՖԱ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համատեղ նախաձեռնությունն է։ Այս մրցաշարը հիշեցնում է, որ ֆուտբոլը ուժ ունի միավորելու մարդկանց՝ անկախ նրանց պատմությունից կամ ծագումից։ Այն ապացուցում է, որ սպորտը կարող է դառնալ ներառման, հույսի և նոր հնարավորությունների հարթակ։