Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլ․ Մեկնարկում է Հայաստան-Ղազախստան խաղի հավատարմագրումը
Կանանց Ֆուտբոլ
20.05.2026 13:05
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլի C6 խմբի 3-րդ տուրի Հայաստան-Ղազախստան հանդիպման համար։ Խաղը կկայանա հունիսի 5-ին ժամը 18։00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև մայիսի 30-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակը։
Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: