Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի Գավաթի եզրափակիչ՝ «Ուրարտու» - «Նոա» խաղի համար

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի Գավաթի եզրափակիչ՝ «Ուրարտու» - «Նոա» խաղի համար

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի Գավաթի եզրափակիչ՝ «Ուրարտու» - «Նոա» խաղի համար։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև մայիսի 11-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակը։

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:  

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ