Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլ․ Մեկնարկում է Հայաստան-Բելառուս խաղի հավատարմագրումը
Կանանց Ֆուտբոլ
03.04.2026 12:37
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլի C6 խմբի 2-րդ տուրի Հայաստան-Բելառուս հանդիպման համար։ Խաղը կկայանա ապրիլի 14-ին ժամը 16։00-ին։
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել, պետք է մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 18:00, լրացնեն առցանց հայտը։ Հայտը կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ։
Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:
Հայաստան-Բելառուս հանդիպումը կկայանա Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։