Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ապրիլի 17-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով` http://bit.ly/4szybzr


ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական B կարգի արտոնագրի դասընթացին կարող են դիմել կամ ՈՒԵՖԱ C կարգի վավեր արտոնագիր ունեցող անձինք, կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ/ֆուտբոլիստուհիները։ 


ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ՝ դասընթացին կարող են մասնակցել 30 ուսանող։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով ընտրությունը կիրականացվի՝ հիմք ընդունելով ընդունելության փաթեթում ներկայացված չափորոշիչները։ Անհրաժեշտության դեպքում, որպես ամփոփիչ փուլ, կանցկացվի անհատական հարցազրույց՝ վերջնական ընտրություն կատարելու նպատակով։


Պահանջվող բոլոր փաստաթղթերի, չափորոշիչների և դասընթացի վարձավճարի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում:
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ